Սյուզան Ջոսելին Բելլ Բերնելլ
Սյուզան Ջոսելին Բելլ Բերնելլ (անգլ.՝ Susan Jocelyn Bell Burnell, հուլիսի 15, 1943[1], Lurgan, County Armagh, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն), Բրիտանացի աստղաֆիզիկոս։ Աստղագիտական նոր տեսակի օբյեկտների՝ պուլսարների առաջին հայտնաբերող։ Լոնդոնի Թագավորական ընկերության կայքում նրան համարում են Բրիտանիայի ամենաազդեցիկ գիտնականներից մեկը[30]։
Հանդիսանում է Էդինբուրգյան թագավորական ընկերության (2004) անդամ[31], իսկ 2014-2018 թվականներին եղել է վերջինիս նախագահը (առաջին կինն այդ պաշտոնում)։ Հանդիսանում է նաև Լոնդոնյան թագավորական ընկերության (2003)[32], ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի (2005)[33] և Ամերիկյան փիլիսոփայական ընկերության (2016) անդամ[30]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սյուզան Ջոսելի Բելլը ծնվել է ճարտարապետի ընտանիքում։ Հայրը Արմա քաղաքի պլանետարիումում եղել է գլխավոր ճարտարապետ[34]։ Վերջինս կարդալու մեծ սիրահար է եղել, և շուտով Սյուզանը հոր գրադարանից իր համար առանձնացրել և ուսումնասիրել է աստղագիտությանը նվիրված գրքերը։ Սյուզանը մեծացել է Լուրգանում և հաճախել տեղի քոլեջ, որտեղ աղջիկներին չի թույլատրվել ուսումնասիրել գիտություն, քանի դեռ նրանց ծնողները չէին բողոքարկել։ 11 տարեկանում քննությունները ձախողելուց հետո ծնողները Բելլին ուղարկում են քվակեր գիշերօթիկ դպրոց Յորք քաղաքում[35], որտեղ նրա վրա մեծ ազդեցություն է ունենում ֆիզիկայի ուսուցիչը։ Դպրոցն ավարտելուց հետո, 1961 թվականին Բելլը ընդունվել է Գլազգոյի համալսարան և չորս տարի սովորելուց հետո ստացել է բնափիլիսոփայության ոլորտում բակալավրի աստիճան, այնուհետև ընդունվել Քեմբրիջի համալսարանի[36] ասպիրանտուրա։
Իր ղեկավարի՝ Էնթոնի Հյուիշի հետ, ով քվազարների դիտարկման համար նախատեսված ռադիոաստղադիտարանի հիմնադիր էր, ասպիրանտ Բելլը դառնում է պուլսարների առաջին հայտնագործողներից մեկը։ Հյուիշի ղեկավարությամբ նա հավաքեց նյութեր դիսերտացիայի համար՝ ուսումնասիրելով ազդանշանների որոնման ընթացքում ձայնագրիչների գրառումները։ Բելլը սովորեց տարբերակել աղմուկը ցանկալի ազդանշաններից։ Ուսումնասիրություններից մոտ երկու ամիս անց Բելլը սկսեց ուշադրություն դարձնել գրանցված տարօրինակ ձայներին։ Դրանք նման չէին մյուս ազդանշաններին, ոչ էլ ավելորդ աղմուկ էին։ Բելլը ենթադրեց, որ դրանք ազդանշաններ են աստղերից, այնուամենայնիվ, իմպուլսների միջև ընկած ժամանակահատվածը չափազանց փոքր էր աստղի համար։ Հյուիշը համարում է, որ այդ ազդանշանները կապված են մարդու գործունեության հետ։ Այնուամենայնիվ, Բելլը շարունակեց ուսումնասիրել դրանք, համոզեց Հյուիշին իրականացնել ավելի մանրամասն ուսումնասիրություն, որի արդյունքում դրանց երկրային ծագման վարկածը հերքվում է։ Չի հերքվում այն, որ դրանք արտերկրից եկող ազդանշաններ են, ազդանշանի աղբյուրը նույնիսկ ստացավ LGM-1 նշանակումը անգլ.՝little green men[36]: Սակայն շուտով Բելլը գտնում է մոտավորապես նույն հաճախության ևս երեք ազդանշան, որոնք գալիս էին երկնքի երեք տարբեր մասերից, և պարզ է դառնում, որ դրանք ազդանշաններ են աստղագիտական օբյեկտների նոր դասի ներկայացուցիչներից[37]։
Հետազոտողները երկու հոդված են ներկայացրել «Nature» ամսագրին, առաջինը՝ առաջին պուլսարի հայտնագործման մասին[38], որը ըստ ժամանակակից պատկերացումների արագորեն պտտվող նեյտրոնային աստղ է PSR B1919+21, և երկրորդը՝ հաջորդ երեքի բացման մասին[39]։ Շվեդական թագավորական գիտությունների ակադեմիան իր մամլո ասուլիսում 1974 թվականին ֆիզիկայում Նոբելյան մրցանակաբաշխության ժամանակ պարգևատրել է Հյուիշին՝ ռադիոաստղաֆիզիկայի ոլորտում հիմնարար աշխատանքների համար, հատուկ հիշատակելով Հյուիշի վճռորոշ դերը պուլսարի հայտնաբերման գործում։ Այսպիսով, Հյուիշի շնորհվեց Նոբելյան մրցանակ, առանց Բելլին որպես համահեղինակ ներառելու, ինչը վիճելի էր համարվում և արժանացավ աստղագետ Սեր Ֆրեդ Հոյլի, ինչպես նաև Հյուիշի աշակերտի կտրուկ քննադատությանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 McGrayne S. B. Nobel Prize Women in Science — 2 — Joseph Henry Press, 2001. — P. 357. — ISBN 978-0-309-07270-0
- ↑ 2,0 2,1 2,2 Notable Names Database — 2002.
- ↑ http://www.nasonline.org/member-directory/members/20010086.html
- ↑ https://www.iau.org/administration/membership/individual/4706/
- ↑ https://aas.org/individual-membership/honorary-members
- ↑ https://www.amacad.org/person/jocelyn-bell-burnell
- ↑ Fellows Directory (բրիտ․ անգլ.)
- ↑ 8,0 8,1 https://www.aip.org/history-programs/niels-bohr-library/oral-histories/31792
- ↑ https://aas.org/grants-and-prizes/beatrice-m-tinsley-prize
- ↑ https://royalsociety.org/people/jocelyn-bell-burnell-11066/
- ↑ https://ras.ac.uk/sites/default/files/2019-03/Herschel_medallists.pdf
- ↑ https://ru.wikipedia.org/?oldid=94953801
- ↑ https://www.rse.org.uk/fellow/jocelyn-bell-burnell/
- ↑ http://scitation.aip.org/content/aip/magazine/physicstoday/article/31/4/10.1063/1.2995004
- ↑ http://www.academie-sciences.fr/fr/Laureats/les-laureats-des-prix-2018.html
- ↑ https://royalsociety.org/grants-schemes-awards/awards/michael-faraday-prize/#
- ↑ https://www.amphilsoc.org/prizes/magellanic-premium-american-philosophical-society
- ↑ https://royalsociety.org/grants-schemes-awards/awards/royal-medal/
- ↑ https://www.uv.es/uvweb/rectorado/es/premios-distinciones/doctores-honoris-causa/doctores-honoris-causa-siglo-xxi/fecha-investidura/acto-investidura-doctora-honoris-causa-excma-sra-dra-jocelyn-bell-1285872205625/Honoris.html?id=1286023447422
- ↑ https://www.harvard.edu/on-campus/commencement/honorary-degrees
- ↑ Honoris Causa // Harv. Mag. — [Cambridge, Mass]: 2007. — ISSN 0095-2427
- ↑ https://willamette.edu/news/library/2019/04/2019-commencement.html
- ↑ https://www.learnedsociety.wales/fellow/jocelyn-bell-burnell/
- ↑ https://idw-online.de/de/news774726
- ↑ https://www.bbc.com/news/uk-northern-ireland-58318024
- ↑ https://www.aps.org/programs/international/programs/beller.cfm
- ↑ Mottagare av Sällskapets medaljer och priser — Royal Physiographic Society in Lund.
- ↑ https://www.iop.org/about/awards/presidents-medal-recipients
- ↑ https://aapt.org/Programs/awards/richtmyer.cfm
- ↑ 30,0 30,1 https://search.amphilsoc.org/memhist/search?smode=advanced;f1-date=2016
- ↑ Professor Dame Susan Jocelyn Bell Burnell DBE FRS PRSE MRIA Արխիվացված 2020-08-08 Wayback Machine (անգլ.)
- ↑ Jocelyn Bell Burnell (անգլ.)
- ↑ S. Jocelyn Bell Burnell (անգլ.)
- ↑ Johnston, Colin (2007-03). «Pulsar Pioneer visits us» (PDF). Astronotes. Armagh Planetarium. էջեր 2–3. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «BELL BURNELL, Dame (Susan) Jocelyn». Who's Who 2013, A & C Black, an imprint of Bloomsbury Publishing plc, 2013; online edn, Oxford University Press.
- ↑ 36,0 36,1 Джоселин Белл — биография на сайте проекта «Ядерная физика в Интернете» кафедры общей ядерной физики физического факультета МГУ
- ↑ S. Jocelyn Bell Burnell Petit four (und) // Annals New York Academy of Sciences. — 1977. — Т. 302. — С. 685—689. Архивировано из первоисточника 13 Հուլիսի 2012. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 13-ին.
- ↑ Hewish A., Bell S. J., Pilkington J. D. H., Scott P. F., Collins R. A. Observation of a Rapidly Pulsating Radio Source(անգլ.) // Nature. — 1968. — Т. 217. — № 5130. — С. 709. — —
- ↑ Pilkington J. D. H., Hewish A., Bell S. J., Cole T. W. Observations of some further Pulsed Radio Sources(անգլ.) // Nature. — 1968. — Т. 218. — № 5137. — С. 126. —
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սյուզան Ջոսելին Բելլ Բերնելլ» հոդվածին։ |
|
- Հուլիսի 15 ծնունդներ
- 1943 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Գլազգոյի համալսարանի շրջանավարտներ
- Թագավորական շքանշանով պարգևատրվածներ
- Կոպլիի մեդալակիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Աստղաֆիզիկոսներ
- Կին աստղագետներ
- Բրիտանացի կին ֆիզիկոսներ
- Օքսֆորդի համալսարանի ակադեմիկոսներ